Քաք
Angragitaranյից՝ ազատ հանրագիտարանից
![]() |
Հիսուսը սիրում է քեզ: Իսկ այս հոդվածը գրողը՝ ոչ: |
Այս հոդվածը մարդկային անալ հոծ, սորուն, հեղուկ կամ մածուցիկ էսկրիմենտների հավաքական անվանման՝ քաքի մասին է: Քաքը հայտնի է նաև որպես ախկո, քխիկ, կեղտ, կղկղանք, սևաջուր, արտաթորանք, կակաշկա և այլն:
Քաք բառը կիրառվում է նաև այլ իմաստներով՝ կոնտեքստից կախված, խոսքին տալով դրական կամ բացասական երանգ:
Բովանդակություն |
[խմբագրել] Առաջացումը
Քաքն առաջանում է կենդանի օրգանիզմում՝ դրա բերանից մտած ու երևից դուրս եկած ամեն ինչը քաքմեջ անելու ունիկալ կարողության շնորհիվ:[խմբագրել] Քաքի Տեսակները
Գիտականորեն քաքը բաժանվում է մի քանի տեսակների: Դրանք են՝
սովորական քաք
տնական քաք
բուսական քաք
ճակնդեղային քաք
չոր քաք
ցռիկ
այլ քաքեր
[խմբագրել] Սովորական քաք (qaqus qaqus)
Սովորաբար լինում է շագանակագույն, թանձր տեսքով, ունի յուրահատուկ տտիպ հոտ ու համ: Առաջանում է հացամթերքի ու այլ լայն տարածվաղ սննդամթերքի կենսավերամշակման, ավելի ճիշտ՝ քաքմեջ լինելու հետևանքով: Երբեմն ունի ծալքավոր կառուցվածք ու պարունակում է թերամարս կանաչեղենի կտորներ: Առավել մանրամասն ուսումնասիրությունը ցույթ է տալիս, որ այն կարելի է դասել ամորֆ մարմիններին:
[խմբագրել] Տնական քաք (qaqus domesticus)
Առաջանում է պտուղ-բանջարեղենային կուլտուրաների, մասնավորապես՝ բադրիջանի ու խնձորի քաքմեջ լինելու հետևանքով: Իր էությամբ այն մոտիկ է սովորական քաքին, բայց չունի ծալքավոր կառուցվածք ու ավելի մածուցիկ է: Հոտն ավելի արագ է տարածվում, բայց չի ճնշում: Համը քաղցրավուն է՝ ֆրուկտոզայի բարձր պարունակության հաշվին:
[խմբագրել] Բուսական քաք (qaqus vegetarianis)
Տարբերակվում են չոր ու թաց տարատեսակները: Չորը նման է ավելուկի ծամի, թացը՝ ավելուկով սուպի: Առանձնահատուկ հոտ կամ համ չունի:
[խմբագրել] Ճակնդեղային քաք (qaqus béta vulgáris)
Նման է տնական քաքին, բայց մուգ մանուշակագույն է ու արագ ներկում է ունիտազի ջուրը, ստեղծելով արյունահոսության տպավորություն: Համային ու հոտային առումով տնական քաքից ավելի թեթև է:
[խմբագրել] Չոր քաք (qaqus siccus)
Այս քաքն առավել հաճախ պատահում է սխալ սնուցման կամ բալի կորիզների չարաշահման հետևանքով: Այն իրեն անողին այնպես է անում, որ քիչ չի թվա: Հոտային առումով ունի սուր, բայց թեթև հոտ: Համն անհայտ է:
Բալի կորիզների սիրահարներին զգուշացնենք, որ մի անգամ մի տատիի ուղիղ աղիքում դրանց առաջացրած խցանումը բացելու համար կարիք է եղել թեյի գդալ օգտագործել:
[խմբագրել] Ցռիկ (qaqus cericcus)
Ամենադաժան ու նենգ քաքը: Այն գալիս է անսպասելի ու միշտ անմոռանալի հիշողություններ է թողնում: Կոնսիստենցիան մոտիկ է թանձր հեղուկի, հաճախ ուղեկցվում է բուռն գազարտադրությամբ, ինչն ավելի է մեծացնում նրա ծնած վտանգները: Մտածելով, որ ցանկանում եք տռել, դուք իրականում կարող եք պարզապես ցռել ձեր տակն ու, ի շնորհիվ ցռիկի աննախադեպ թափանցողական հատկանիշների, դա շատ արագ տեսանելի կլինի:
Ցռիկի հոտն ու համը նեխող-թունավոր երանգ ունեն ու խիստ վտանգավոր են առողջ հոգեբանության համար:
[խմբագրել] Այլ քաքեր (qaqi alii)
Աշխարհում գոյություն ունեն նաև այլ, ավելի հազվադեպ հանդիպող քաքեր, որոնց ռաստվելը ոչ ոքի հաճույք չի պատճառի: Ցանկացած դեպքում, հիշեք, որ երբեք անպատիժ չի անցնում սեփական առողջության համար սեփական գլխից մեծ քաքեր ուտելու կործանարար սովորույթը:
[խմբագրել] Կիրառությունը
Կարծիք կա, որ քաքը օգտագործում են սապօնի և փուչիկի արտադրության մեջ: Մեկ այլ կիրառություն է դրա օգտագործումը որպես դեղամիջոց, սակայն այս դեպքում "ամեն քաք" չի անցնում, դրա համար քաքի մասնագետների միջոցով ընտրվում են հատուկ տեսակի շների արած քաքը, որը անցնելով միայն որոշակի մշակում, կարող է օգտագործվել սննդի հետ, որպես դեղամիջոց: Ի դեպ` հայտնի չէ, թե կոնկրետ ինչ հիվանդության համար է այն հանդիսանում դեղամիջոց:
[խմբագրել] Քերականությունը
Քաք բառի սիմմետրիան պատահական չի: Այն խորհրդանշում է, որ ինչպես էլ շրջես, քաքը քաք կմնա:
Քաք բառը չնայած իր բնույթով գոյական է (այ քեզ քաք), բայց կարող է կիրառվել նաև որպես ածական (գործը քաք է, քաք գործ ես անում), բայ (քաքեցիր գործի մեջ) ու ձայնարկություն (քա՛ք):
[խմբագրել] Հոգեբանությունը
Քաքով իրենց խոսքը առատորեն համեմելուն առավել հակված են քյառթերը, ինչպես նաև այլ սուբյեկտներ, ովքեր նույնպես մնացել են զգայական զարգացման անալ շրջանում:
[խմբագրել] Պաշտանմունքն ու Դեմոնիզացիան ԱՄՆ-ում
ԱՄՆ-ում տարածված է հավատը քրիստոնեական ու հակաքրիստոնեական քաքի նկատմամբ: Նրանք բաժանում են քաքը Սրբազան (Holy Shit) ու Ցլի (Bull Shit) քաքերի: Վերջինը, հավանափար, կապված է Աստվածաշնչում Բահաղ աստվածության դեմոնիզացիայի հետ՝ վերջինս հաճախ պատկերվում էր ցլի տեսքով: Ինչպես նաև դատելով գրելաձևից, կարելի է ենթադրել, որ այն շատ նման է ծրագրավորողների քաքին: Ընդունում է 2 արժեք` հաստ կամ ջրիկ:
[խմբագրել] Քաքոտ լոզունգներ
- Իմ պապան անտառի թագավորն է, ամբողջ անտառը նրա ձեռքում է:
Այդ ժամանակ գայլի երեխան ասում է.
- Իմ պապան անտառի մաֆյոզն է, անտառի բիզնեսն իր ձեռքում է:
Նապաստակի երեխան, հայտնվելով գաղափարախոսական ճգնաժամում, իրավիճակից դուրս է գալիս, ասելով.
-Քաքս ուտեք:
Այս ավանդությունը ծնունդ է տվել «Քաքս ուտես» միջազգային լոզունգին, որն այսօր մարքսիստ-ջեդաիստների կողմից լայնորեն կիրառվում է ամբողջ աշխարհում:
[խմբագրել] Քաքոտ փաստեր
- Կա վիճակագրություն, ըստ որի որոշ հայ տղաներ այնքան են նայում փողոցով անցնող կանանց հետույքներին, որ աչքերից քաքի հոտ է գալիս:
[խմբագրել] Քաքը կարելի է համտեսել
2 աղջիկ, 1 բաժակ կոչվող սկանդալային տեսաժապավենում համտեսվում է qaqus cericcus:
