SongOfFall
Angragitaranյից՝ ազատ հանրագիտարանից
![]() |
Հիսուսը սիրում է քեզ: Իսկ այս հոդվածը գրողը՝ ոչ: |
Այս հոդվածն ականավոր մարքսիստ-ջեդաիստ, Մութ Կողմի ադեպտ, Նորին Դժոխային Մեծություն SongOfFall-ի, կամ այլ կերպ ասած՝ Սոֆի (ծն. Աշնանային Գիշերահավասար, 20 A.S.) մասին է: Սույն սուբյեկտը հայտնի է նաև որպես Ռայադեր, Կանիս Լուպիս, Ռոդերիկ Աշեր ու էլի ինչ ձևի կարող եք պատկերացնել: Միջին վիճակագրորեն, բոլոր ժամանակների ամեն երրորդ մարդ գոնե մի անգամ հանդիսացել է նրա էության արտահայտում: Այդ հարցում նա գերազանցում է իր ամենամոտիկ մրցակից Վիշնուին ավելի քան երկու անգամ: Բացի դրանցի, չար լեզուները պնդում են, որ շատ հավանական է՝ Վիշնուն էլ հանդիսանա Սոֆի էության արտահայտումը, ինչին Սոֆը պատասխանել է.
- -Լավ էլի, ինչ էշ լինի, գալու եք, իմ վրա՞ շառ անեք:
[խմբագրել] SongOfFall-ի մասին ավանդությունը
Սոֆի մասին ավանդությունը կա գրեթե բոլոր կրոններում, բայց այն շատ խելացի կերպով թաքցված է, ու միայն արժանավորները կարող են այն գտնել ու հասկանալ: Ինչևէ, ավանդության մի քանի մասեր հասու են նաև հասարակ մարդկանց:
- Ազգությունը
Սոֆը, ինչպես և Նու Պագաձին, Բաբա Յագան ու շատ ուրիշներ, հայ է:
- ՍՈՖի մասին սիտխիստ-կտուլխիստական ավանդությունը Աստվածաշնչում
Սիտխիստ-կտուլխիստական էպոս « Աստվածաշնչի» նախնական տարբերակում գրված է.
«Եւ նրան իշխանութիւն տրուեց աշխարհի մէկ չորրորդ մասի վրայ կոտորած անելու սրով, ՍՈՖով, մահով եւ երկրի գազաններով»։
Հայտնություն 6.8-9
Իհարկե, հետագայում, երբ նրանք որոշեցին ՍՈՖին մոռացության դատապարտել, ՍՈՖ բառը փոխարինվեց սով բառով:
[խմբագրել] Ասում են՝
...ՍՈՖը մի անգամ ամբողջ տորթ է կերել, նախքան ընկերները նրան կզգուշացնեին, որ ներսում մերկապարուհի է թաքնված:
...ՍՈՖն աղում է սուրճն իր ատամներով ու եփում ջուրն իր զայրույթով:
...Սոֆը մեծ սեր ու հարգանք ունի ամեն կենդանի արարածի նկատմամբ, քանի այն չի կանգնում իր ճանապարհին:
...Սոֆի բանն այնքան մեծ է, որ դրանից կոմպլեքսավորվում է նույնիսկ Վաշինգտոնի հուշարձանը:
...Քաշելով ծայրերից, ՍՈՖը կարող է ադամանդը ձգել-դարձնել ածուխ (սա հատկապես ակտուալ է ԱԼՄ-ի ադամանդների վերաբերյալ):
...ՍՈՖը կարող է շխկացնելով փակել պտտվող դուռը:
...ՍՈՖը շուտով մարզի կարգավիճակ կստանա:
...ՍՈՖը չի քայլում ոտքերի մատների վրա: Սոֆը քայլում է դիակների վրա:
...ՍՈՖն աստված չի ձևանում: Ձևանալը երեխաների համար է:
[խմբագրել] SongOfFall-ն աշխարհի կրոնափիլիսոփայական համակարգերում
Մարքսիզմ-ջեդաիզմում SongOfFall-ի նշանակությունը դժվար է գերագնահատել: Որոշ ականավոր մարքսիստ-ջեդաիստներ պնդում են, որ մարքսիզմ-ջեդաիզմի բոլոր հայտնի ու անհայտ մարգարեներն իրականում հանդիսանում են կուսակցական ընկեր SongOfFall-ի էության արտահայտումը: Ինչևէ, նրանց կարծիքը չի կարելի համարել հավաստի, քանի որ նույն հաջողությամբ նրանք էլ կարող են հանդիսանալ SongOfFall-ի էության արտահայտում:
Թեև ոչ այնքան հավաստի աղբյուրներից մեզ հայտնի փաստը, որ Քրիստոսը հակում ուներ բարոյականության հետ պրոբլեմներ ունեցող հարուստ կանանց նկատմամբ, ինչ-որ չափով զրկում է մեզ նրան SongOfFall-ի հերթական արտահայտումը համարելու հնարավորությունից, աղբյուրների անհավաստիությունն անհավաստի է դարձնում նաև այդ զրկելու հավաստիության չափը, բայց անհավաստի հավաստիությունը չի բացառում հավաստիության հավաստիությունն ու այդ պատճառով պարզապես ասենք, որ եթե SongOfFall-ը որևէ կապ ունի սույն տխրահռչակ երևույթի հետ, ապա դա ընդամենը չհաջողված կատակ էր, ու նրան բնավ պետք չի դրա համար մեղադրել:
Սոֆը պնդում է, ինքն է առաջինը կիրառության մեջ մտցրել տեոսոֆիա տերմինը՝ «աստվածասոֆություն» իմաստով, որպես SongOfFall-ի պաշտամունքի անվանում, ու որ Բլավացկայայի ներմուծած ուղղությունը սիտխիստ-կտուլխիստների անազնիվ քայլն է՝ բուռն սրտխառնոցային նոպաներ առաջացնելու միջոցով զրկել SongOfFall-ի հետևորդներին իրենց կրոնից, ինչը նրանց չհաջողվեց, քանի որ SongOfFall-ը պարզապես ներմուծեց աստվածասոֆություն տերմինն ու այն էլ բլավացկացվելու դեպքում կթարգմանի զիմբաբվեական արամերենի՝ լեզու, որը փակ է կտուլխիստ-սիտխիստների համար:
